«Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բան...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղազախա-ադրբեջանական միջպետական խորհրդի նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին․

«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները, Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին։ Ես հույս հայտնեցի, որ այս գործընթացը կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և մեր պատմության այս դժվարին ու մութ էջը փակելով», - նշել է Ալիևը։