Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 16-ին՝ ժամը 03:40-ին՝ Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ձերբակալել են 62-ամյա Դավիթ Ք.-ին:
Նրան 2020 թ. հունիսի 11-ից ոստիկանության Թումանյանի բաժինը հետախուզում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



