Հունվարին շուկայում բազմաթիվ պարենային ապրանք...

ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ. հունվարը 2025 թ. հունվարի նկատմամբ) կազմել է 3.8 %:

Ըստ վիճակագրության կոմիտեի տվյալների՝ 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.9 % գնաճ:

2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ էականորեն աճել են հետևյալ ապրանքատեսակների գները`

Ձավարը թանկացել է 5 %–ով, ալյուրը՝ 5.5 %–ով, մակարոնեղենը՝ 8.2 %–ով, հնդկացորենը՝ 10.2 %–ով, թռչնամիսը` 4.5 %–ով։

Թանկացել են նաև տավարի, խոզի և գառան մսեր՝ համապատասխանաբար 12.8 %–ով, 13.1 %–ով և 14.1 %–ով։

Թարմ կաթը թանկացել է 5.4 %–ով, պանիրը՝ 6.4 %–ով, մածունը՝ 6.7 %–ով, թթվասերը՝ 8.9 %–ով, ձուն` 11.7 %–ով։

Կարագն ու մարգարինը թանկացել են 7.3 %–ով և 9.8 %–ով, բուսական յուղ` 6.5 %–ով։

Իսկ ահա բանջարեղենի ապրանքախմբում 2026 թ. հունվարին 2025 թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.9 % գնանկում, մինչդեռ մրգերը թանկացել են 4.5%–ով:

Բենզինն էժանացել է 4.5. իսկ դիզելային վառելիքը՝ 1.6 %–ով։