Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։
Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Օրենքի հեղինակներն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն են։ Օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանի կողմից ընդունվել էր հունվարի 20-ին։
Օրենքի նախագծում նշված էր, որ այն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից, այսինքն՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն մտել է ուժի մեջ։



