Դպրոցում աշխատող ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի մեկից նրանք նույնպես կարող են օգտվել տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգից և ստանալ ծախսերի փոխհատուցում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Կարգի հղումը ՝ այստեղ։
«Տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում որոշ բարելավող փոփոխություններ են իրականացվել այս հոկտեմբերին՝ հանրային տրանսպորտի բացակայության դեպքում փոխհատուցման չափի ընտրության մասով, ինչպես նաև նախատեսվել են կարգավորումներ դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կազմակերպելու համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցման մասով»,- գրել է Անդրեասյանը։