Հունվար-մայիս ամիսներին հավաքագրված եկամուտնե...

Պետական եկամուտների կոմիտեն հունվար-մայիս ամիսներին գերազանցել է հարկային եկամուտների և պետական տուրքի հավաքագրման նախանշված ցուցանիշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք: Ընթացիկ տարվա 5 ամիսներին փաստացի հավաքագրվել է 761.8 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախանշված ցուցանիշը 46.9 մլրդ դրամով (6.6%-ով), իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` 143.4 մլրդ դրամով կամ 23.2%-ով»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում: