Հունոտում ՔՊ-ն կրկին 0 ձայն է ստացել

Սյունիքի մարզի եւս մեկ համայնքում` Հունոտում է Քաղաքացիական պայմանագիրը 0 ձայն ստացել, իսկ «Շանթ» դաշինքը ստացել է 46 ձայն:

Ընդհանուր առմամբ Կապան խոշորացված համայնքում առաջատար է «Շանթ» դաշինքը այս պահին 7938 ձայն է իր օգտին ստացել, իսկ «քաղաքացիական պայմանագիր»-ը` 3225 ձայն: