Հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջի...

2025 թ-ի հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն:

Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ հունիսին՝ 180,718։

2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%):

Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, Ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։