Հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարց...

Թրամփը հայտարարել է, որ հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումներ են սպասվում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մեզ հաջողվեց առաջընթաց գրանցել և հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության։

Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է: Իմ վարչակազմն անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին:

Միասին մենք կառաջմղենք խաղաղությունը, կամրապնդենք բարեկեցությունը և կկառուցենք ավելի վստահ ապագա ձեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»,- այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Բաքվի էներգետիկ շաբաթվա» մասնակիցներին ուղղված ուղերձում։