Հունիսի 7 ին իշխանափոխության եւ Նիկոլին իշխան...

«Ես հիշում եմ՝ ընդամենը երկու տարի առաջ, այս դահլիճում, 2024 թվականի մարտին հանդիպում էինք ունեցել։ Իսկ ինչի՞ մասին էինք խոսում։ Խոսում էինք մի բանի մասին, որ այս չարիքի իշխանությունը պատրաստվում է մեր հայրենիքից նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, և դա ունենալու է ծանր հետևանքներ։

Այդ օրերին, երբ այս գյուղերով շրջում էինք, շատերին կարողացել էին համոզել, թե՝ տեսեք, հիմա արագ այս հատվածը հանձնելու ենք, դրա դիմաց այլ տարածքներ ենք ստանալու, Ադրբեջանի տարածքում հողեր կան, որոնք մեզ են վերադարձվելու։ Փորձեցին մարդկանց հանգստացնել, ճնշել և մոլորեցնել։

Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ։

Տավուշի մարզից հանձնվեցին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրքեր։ Մեր ենթակառուցվածքները հայտնվեցին թիրախի տակ, իսկ թշնամուն մոտեցրին ձեր տներին, մեր բնակավայրերին՝ առանց որևէ երաշխիքի, առանց որևէ լուրջ անվտանգության համակարգի։

Խորքում, սիրելի հայրենակիցներ, մեր գլխավոր ուղերձը հետևյալն է․ եթե այս իշխանությունը մնա, նոր տարածքներ են հանձնվելու։

Եվ դա իրենք ուղիղ հայտարարում են»,- այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Նոյեմբերյանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։