
Հայաստանից ծիրանով բեռնված 2,240 բեռնատար հունիսի 1-ից հուլիսի 24-ը Ռուսաստանի Դաշնության տարածք է մտել։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Եվս 35-ը ճանապարհին են», - տեղեկացրել է նա: