
Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ ընդամենը երկու շաբաթից։ Հունգարիայում արդեն ստեղծվել է կազմակերպչական կոմիտե՝ երկու առաջնորդների այցերը նախապատրաստելու համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ռուբիոն և Լավրովը կփորձեն լուծել մնացած հարցերը մեկ շաբաթվա ընթացքում, իսկ հետո՝ մեկ շաբաթ անց, նրանք կկարողանան գալ այստեղ՝ Բուդապեշտ», նշել է Օրբանը։
Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի արդյունքում նախատեսվում է երկու նախագահների հանդիպումը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: