Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանին ս...

Հունգարիայի նոր կառավարությունը Ռուսաստանին սպառնալիք է անվանել։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված փաստաթղթում, որը ստորագրել է նոր վարչապետ Պետեր Մադյարը։

«Հունգարիան դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան և լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և նրա տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», — ասվում է փաստաթղթում, փոխանցում է DW-ն։

Նույն փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի գործողությունները «սպառնալիք են ներկայացնում Հունգարիայի, Եվրոպայի և համաշխարհային կարգի համար»։ Բուդապեշտը աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք կհանգեցնեն բանակցությունների՝ Ուկրաինայի համար «կայուն խաղաղության և երկարաժամկետ անվտանգության երաշխիքների» շուրջ։ Մոսկվայի ագրեսիայի դատապարտումը խզում է Հունգարիայի նախորդ կառավարության՝ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ իրականացված արտաքին քաղաքական գծի հետ։