Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 28-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։   Կանխատեսվում է, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավարևելյան քամին կուժեղանա մինչև 20-25 մ/վ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։

«Հայպետհիդրոմետ»–ից հայտնում են, որ Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վ։

Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +30+32։

Օդի ջերմաստիճանը շրջաններում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +17+21, 

Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +19+24,

Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +25+29,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +24+29,

Արարատում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+32, 

Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +29+32, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +30+33,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +24+28։