Հունգարիան, Սերբիան և Ռուսաստանը բանակցությու...

Հունգարիան Սերբիայի հետ քննարկել է երկու երկրի միջև նավթամուղի կառուցման հարցը ռուսական նավթի մատակարարումների համար. քննարկումներին մասնակցել են նաև Ռուսաստանի ներկայացուցիչները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Facebook-ում գրառմանը կից նա նաև հրապարակել է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած եռակողմ բանակցությունների լուսանկարները:

«Բրուսելում կայացված մի շարք սխալ որոշումները միջազգային էներգետիկ շուկայում Եվրոպան դրել են դժվարին վիճակում: Այսօր Եվրոպայում էներգիայի գները մի քանի անգամ ավելի են բարձրացել, քան մնացած աշխարհում», - գրել է Սիյարտոն:

Նա հավելել է, որ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրների օգտագործման արգելքը, տրանսպորտային ուղիների փակումը:

«Այսօր (հուլիսի 21-ին) մենք բանակցություններ ենք վարում մեր սերբ և ռուսաստանցի գործընկերների հետ նոր նավթամուղի կառուցման շուրջ, որը Հունգարիան կմիացնի Սերբիայի հետ», - գրել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը Facebook-ում:

Պետեր Սիյարտոն չի նշել, թե այդ բանակցություններին ովքեր են մասնակցել Մոսկվայից և Բելգրադից: