
Հունգարիան եւ Սլովակիան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը: Այս մասին Բելգիայի մայրաքաղաքում հանդիպման ընդմիջման ժամանակ հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: «Այսօր մենք Սլովակիայի հետ միասին կանխեցինք պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը։ Մենք դա արեցինք, քանի որ այս դեպքում ԵՄ պետություններին, այդ թվում՝ Հունգարիային եւ Սլովակիային, կարգելվեր գնել ռուսական բնական գազ եւ էժան ռուսական հում նավթ»,- ասել է նա հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։