Հունգարիան երբեք զենք չի մատակարարել Ուկրաինա...

Բուդապեշտը զենք չի մատակարարել և չի մատակարարի Ուկրաինային, Հունգարիան չի ցանկանում ներքաշված լինել այդ հակամարտության մեջ: Այդ մասին  ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

«Հունգարիան այն երկիրն է, որը երբեք զենք չի մատակարարել Ուկրաինային, և մենք Ուկրաինային զենք չենք մատակարարի ապագայում: Քանի դեռ իշխանությունը մեր կառավարության ձեռքին է, մեր նպատակն է, որ Հունգարիան մնա այդ պատերազմից դուրս և չներքաշվի դրա մեջ», - ասել է նա:

Սիյարտոն նշել է, որ Հունգարիան «ոչ մի կարգի ֆինանսական միջոցներ չի հատկացնի Կիևին զենք մատակարարելու համար» և չի մասնակցում այն օգնությանը, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրները  ցույց են տալիս Ուկրաինային: