Հունգարիան ցանկանում է ԵՄ-ում Չեխիայի և Սլովա...

Հունգարիան մտադիր է ԵՄ-ում Չեխիայի և Սլովակիայի հետ դաշինք կազմել, որը «թերահավատորեն կվերաբերվի Ուկրաինային»՝ գրում է Politico պարբերականը՝ հղում անելով Հունգարիայի վարչապետի խորհրդական Բալաշ Օրբանին:

Նրա խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հույս ունի Ուկրաինայի հարցում դիրքորոշումները չեխական ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի և իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոյի հետ համաձայնեցնել մինչև ԵՄ դեկտեմբերյան գագաթնաժողովը։

Ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Հունգարիան հետևողականորեն դեմ է եղել Ուկրաինա զենքի մատակարարմանը: 2022 թվականի մարտին Հունգարիայի խորհրդարանը արգելել է իր տարածքից զենք ուղարկել Կիև՝ բացատրելով, որ նման գործողությունները կվտանգեն Մերձկարպատյան շրջանը, որը բնակեցված է էթնիկ հունգարացիներով։

Բուդապեշտը դեմ է նաև ռուսական էներգամատակարարման նկատմամբ պատժամիջոցներին։