Հունաստանը կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին պահ...

Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը:   «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է Հունաստանի ԱԳՆ-ն: