Հունաստանը չի մասնակցի Հորմուզի նեղուցի ռազմա...

Հունաստանը չի մասնակցի Հորմուզի նեղուցում իրականացվող ռազմական գործողություններին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության ներկայացուցչին։

Այս հայտարարությունը հաջորդել է Դոնալդ Թրամփի կոչին, որով նա դիմել էր Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային և այլ երկրներին, ըստ որի պետք է նավեր ուղարկել աշխարհի խոշորագույն նավագնացային երթուղի, որն արգելափակվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող պատերազմի պատճառով։

Այնուամենայնիվ, այս կոչին արձագանքը հիմնականում եղել է զուսպ. երկրները հանդես են եկել անորոշ հայտարարություններով՝ հայտնելով, որ երկխոսությունը շարունակվում է և իրենք աշխատում են դաշնակիցների հետ, սակայն, Թրամփի համար կարևորն այն է, որ նրանք չեն համաձայնում որևէ ուժեր ուղարկել չափազանց վտանգավոր նեղուց։