Հունաստանում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաս...

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրեն Դանիել Ապիկյանը։

Այս մասին հայտնում են դեսպանությունից, մանրամասնելով, որ Դանիել Ապիկյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ, որի ընթացքում Դանիել Ապիկյանը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Հիմնադրամի ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները։