Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են աջակց...

Բրյուսելում հանդիպել են Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն: Թուրք դիվանագետը հույս է հայտնել, որ Հունաստանի հետ համագործակցությունը կշարունակվի միջազգային հարթակներում՝ հայտնում են լրատվամիջոցները։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ երկրաշարժերից հետո ցուցաբերած համերաշխության համար: Նա նշել է, որ երկու երկրների միջև ստեղծված դրական մթնոլորտն իր արտացոլումն է գտնում նաև միջազգային հարթակներում համագործակցության մեջ։

«Մենք այսօր պայմանավորվել ենք աջակցել միմյանց թեկնածությունների առաջադրման հայտերը միջազգային հարթակներում»,- ասել է Թուրքական դիվանագիտության ղեկավարը:

Հունաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնել Չավուշօղլուին Տեմպի քաղաքում երկաթուղային վթարից հետո զանգի համար:

Անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը՝ Դենդիասը հայտնել է, որ Թուրքիան կպաշտպանի Հունաստանի թեկնածությունը 2025-2026 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի պաշտոնում։ «Փոխարենը Հունաստանը կաջակցի Ծովագնացության միջազգային կազմակերպության քարտուղարի պաշտոնում Թուրքիայի թեկնածությանը»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։