Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությա...

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունը  հունիսի 3-ին այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ):

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում: