Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի Լ...

ԼՂ-ում հումանիտր ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության կառավարման աշխտանքային խմբի որոշմամբ, խումբը գործում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել ԼՂ՝ 19 բեռնատարներով: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հումանիտար օգնությունը երեկ հասել է Կոռնիձորի հատված, Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ընդունեն բեռը եւ տեղափոխել ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետեւանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք եւ ԼՂ: Այս  գործելակերպը անհասկանալի է եւ անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի  պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով:

Սա իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակԼաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,-ասաց Փաշինյանը: