Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանա...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց առաջիկա անելիքներն ու նախատեսված միջոցառումները։

Հուլիսի 5-ին՝ սահմանադրության օրը երթ ենք նախատեսում  ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Այսօրվա դավաճանները, բնականաբար, դրա հետ կապ չունեն։ Ի պաշտպանություն մեր պետական խորհրդանիշների, հուլիսի 5-ին, ժամը 11։00 –ին հրավիրում ենք խորհրդանշական երթի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իսկ հուլիսի 8-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է լինելու։

«Այդ ընթացքում՝ մյուս շաբաթվա մեջ, կրկին տեղի կունենան ակցիաներ, մենք կշարունակենք մեր կազմակերպչական և մյուս աշխատանքները»,- նշեց Սաղաթելյանը։