ՀՅԴ անդամներին ազատ արձակեցին, քանի որ նրանք...

Մամուի ասուլիսով են շինծու գործով ձերբակալված և կալանավորված դաշնակցական երիտասարդների փաստաբանները։

Հուլիսի 13-ին ՁՊՎ-ից ազատ են արձակվել նախորդ օրերին ապօրինի կերպով ձերբակալված անձանցից հինգը։ Նրանցից որևէ մեկի նկատմամբ մինչ այս պահը որևէ մեղադրանք չի առաջադրվել՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով։

Ավելի վաղ երկու ամսով կալանավորվել է տասնութամյա Անդրանիկ Չամիչյանը, ում մոտ հայտնաբերվել էին բացառապես օրինական և սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաներ։

Ձերբակալվածներից մեկ այլ քաղաքացու նկատմամբ, որի բնակարանում ավելի ուշ հայտնաբերվել էր մեկ նռնակ, նույնպես կիրառվել է երկամսյա կալանք։ Ուշագրավ է, որ այս դեպքում մեղադրող կողմը հրաժարվել է ահաբեկչության կազմակերպման մեղադրանքից, և քաղաքացին կալանավորվել է միայն ապօրինի զինամթերք պահելու մեղադրանքով։

Այս մասին հայտարարություն էր տարածել ՀՅԴ-ն՝ փաստելով, որ ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն։ Կրելով բացահայտ քաղաքական ենթատեքստ ու նպատակադրում՝ դրանք նպատակ էին հետապնդում մոլորեցնել և ահաբեկել հանրությանը։