Հրթիռահրետանային ստորաբաժանումները պատրաստ են...

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ԶՈՒ հրթիռահրետանային ստորաբաժանումները ռազմավարական զորավարժության ընթացքում բերվել են «Լրիվ» մարտական պատրաստականության աստիճանի:

Համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորականների միության տարածքային կառույցների հետ՝ սահմանված ժամկետում կազմակերպվել է կցագրված անձնակազմի համալրումը։