Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը։ Այդ մասին գրում է Vatican news-ը․
«Մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների այս դրական նշանին»,- ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիր։