Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հ...

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։

«Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- ասված է նամակում։

Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։