Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ-ին թույլ չտալ ռազմա...

Հռոմի Լևոն XIV պապը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է այլ ուղի ընտրի, այլ ոչ թե ռազմական գործողություններ ձեռնարկի Վենեսուելայի հետ կապված խնդիրները լուծելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Կարծես թե, կա այն բանի հավանականությունը, որ որոշ գործողություններ կլինեն, նույնիսկ Վենեսուելայի տարածք ներխուժման գործողություն։ Ես իսկապես հավատում եմ, որ ավելի լավ է ընտրել երկխոսության, և, հնարավոր է, ճնշման ուղին, այդ թվում՝ տնտեսական», - ասել է քահանայապետը։

Նրա խոսքով` պետք է ընտրել այլ ուղի Վենեսուելայում իրադրությունը «փոխելու համար, եթե դա այն է, ինչ ցանկանում են ԱՄՆ-ում»։

ԱՄՆ զինվորականները մեկ տասնյակից ավելի ռազմանավեր և 15 000 զինվորականներ են տեղակայել տարածաշրջանում՝ «Հարավային նիզակ գործողության» շրջանակում։ ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատճառաբանությամբ Խաղաղ օվկիանոսում բազմաթիվ նավակներ են թիրախավորել՝ սպանելով ավելի քան 80 մարդու։ 

Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների աղբյուրների՝ Վաշինգտոնը ճնշման արշավ է իրականացնում Վենեսուելայի նկատմամբ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողությանը հասնելու նպատակով։