Հռոմի պապը հաստատել է, որ պատրաստ է ընդունել...

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը՝ փորձելով վերջ դնել կողմերի միջև պատերազմին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մելոնիի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։

«Ստանալով Սրբազան Հոր՝ Վատիկանում կողմերի միջև հաջորդ բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության հաստատումը, վարչապետը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի Լևոն XIV պապին՝ խաղաղությանը նրա անդադար հանձնառության համար», - ասել է Մելոնին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։