
Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է պաղեստինյան անկլավում՝ Գազայի հատվածում, «տագնապալի և ցավալի» իրավիճակը: Նա Իսրայելին կոչ է արել «թույլ տալ մարդասիրական օգնության արժանապատիվ մուտքը և վերջ դնել ռազմական գործողություններին», որոնց «կործանարար գինը» վճարում են երեխաները, տարեցներն ու հիվանդները»: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես վերահղում եմ կոչս՝ թույլատրել մարդասիրական օգնության արժանապատիվ հասանելիությունը և վերջ դնել ռազմական գործողություններին, որոնց կործանարար գինը վճարում են երեխաները, ծերերն ու հիվանդները», - ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում։
Մայիսի 11-ի իր առաջին ուղերձում Հռոմի նոր պապը կոչ էր արել անհապաղ հրադադար հաստատել և ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, որոնք գտնվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:
Մայիսի 19-ին Իսրայելը հայտարարել էր, որ թույլ կտա օգնություն հասցնել Գազա՝ անկլավի 11-շաբաթյա շրջափակումից հետո, սակայն ՄԱԿ-ը հայտնել է, որ մայիսի 20-ի դրությամբ օգնություն չի հասել: