Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է

Փետրվարի 14-ից թոքաբորբի պատճառով հիվանդանոցում բուժվող 88-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կայուն է։ Սուրբ աթոռի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ուսումնասիրությունների արդյունքները, այդ թվում՝ կրծքավանդակի ռադիոգրաֆիան, հաստատում են ընդհանուր բարելավումը։Բժիշկները մատնանշել են բարդ կլինիկական պատկերի պահպանումը, որի ֆոնին բուժումն արդյունք է տալիս։ «Հռոմի պապը ցերեկը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով, իսկ գիշերը՝ արհեստական ​​շնչառություն»,- նշվել է հայտարարությունում։Ֆրանցիսկոսը տեսակապի միջոցով մասնակցում է հոգեւոր խորհրդածություններին, որոնք ավանդաբար անցկացվում են կուրիայի անդամների կողմից Զատկի նախօրեին, ինչպես նաեւ աղոթում է, այդ թվում՝ իր սենյակի կողքին կառուցված տնային կապելայում: Թե որքան ժամանակ նա պետք է անցկացնի հիվանդանոցում՝ չի նշվում։ Ավելի վաղ հովվապետը մի քանի շնչառական ճգնաժամեր էր ունեցել, որոնք պահանջել են վերակենդանացման միջոցներ: