ՀՌՀ մրցույթը տապալած Տիգրան Հակոբյանը վերընտր...

Խորհրդարանը Տիգրան Հակոբյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 0:

ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:

 Հիշեցնենք, որ ՀՌՀ վերջին մրցույթը, որում Հ2 հեռուստաընկերությունը չհաղթեց, դատարանը անվավեր ճանաչեց, և հայտարարվել է նոր մրցույթ։