Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում. փրկարարները հյ...

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։14-ին։ Մասամբ այրվել է բազմոց և սեղան։

Հրշեջ-փրկարարները հյուրասենյակում հայտնաբերվել են քաղաքացու դի։