Հրդեհ է բռնկվել հայտնի «Ուրարտու» տնտեսական ա...

Այսօր՝ օգոստոսի 25-ին` ժամը 04:15-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 4  հասցեում գործող «Ուրարտու-2»  տնտեսական ապրանքների խանութում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Ժամը 06։00-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է մարել կրակը։