
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 01։20-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղի Մառլեն Նիկողոսյան փողոցում այրվում է տուն: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։22-ին: Այրվել է տան խոհանոցը (մոտ 30 քմ)՝ գույքով։