Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը պայմանագրային զինծառայող է։
Politik.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, որ հիվանդանոց տեղափոխված անձը զինծառայող է՝ նշելով, որ այս պահին այլ տեղեկություններ հաղորդել չեն կարող:
Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է, եւ նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։



