«ՀայաՔվե» նախաձեռնությունը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ. «Հրազդանում Հայաքվեի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարվել: Իշխանական սադրիչներն արդեն դիմում են ճարահատյալ քայլերի՝ հասկանալով, որ ստորագրահավաքի թափը չեն կարող կասեցնել։ Մեզ չե՛ք կանգնեցնի, Հրազդանում ստորագրավահաքը շարունակվելու է»:
Politik.am-ին տեղեկությունները փոխանցեցին, որ Հայաքվեի անձնակազմի նկատմամբ հարձակում է կատարողը Կիմա Սարուխանյանն է (ահա ֆեյսբուքյան էջը)։ Մեր աղբյուրների փոխանցմամբ նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մորաքույրն է։ Մենք փորձեցինք տեղեկատվությունը ճշտել կառույցի մամուլի բաժնից, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։
Հետաքրքիր է, որ ընդդիմախոսների նկատմամբ սա իշխանության ներկայացուցիչների ծնողների և հարազատների կողմից ցուցաբերած հակահասարակական միակ դեպքը չէ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը թքել էր ցուցարարների վրա, իսկ պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը սեռական բնույթի հայհոյաննքեր էր գրել քաղաքացիներին ֆեյսբուք սոցիալական ցանցում։



