Հրազդանում բախվել են Երևան-Հրազդան երթուղու «...

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են Հրազդան -Երևան երթուղին սպասարկող թիվ 270 մարդատար  «Գազել»-ն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: