Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր եր...

Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

Ավելի վաղ հայտնել էինք՝Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: