ՀՐԱՏԱՊ․ այլընտրանքային ճանապարհ բացել-բանակցե...
Սուրեն Պարսյանը գրում է․
«Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսի ճանապարհահատված փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։
Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։
Վերին Լարսի անցակետը փակ լինելու պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա, կսնանկանան և իրենց կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։
Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություն սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհներ բացելու ուղղությամբ»։