Հրապարակվել է «Դիանա Աբգար» թեմայով նամականիշ...

Համաշխարհային փոստային միության (UPU) 150-ամյակի առթիվ անցկացվող «Կանայք փոստային նամականիշերում» (She Stamps) արշավի շրջանակներում հրապարակվել է «Դիանա Աբգար» թեմայով նամականիշի վերաբերյալ տեղեկատվություն և նամականիշի նկարը:

Դիանա Աբգարը 1920 թվականին նշանակվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս Ճապոնիայում։ Նա Հայաստանի առաջին կին դիվանագետն էր, աշխարհում՝ առաջին դիվանագիտական պաշտոն զբաղեցնող կանանցից մեկը։ 

Համաշխարհային փոստային միությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որին անդամակցում է 192 պետություն: Հայաստանը միությանը անդամակցում է 1992 թվականից: