Հայ դատի ամերիկյան կոմիտեն (ANCA) հայտնել է, թե իր դեմ ադրբեջանական արշավ են իրականացնում, այդ թվում՝ ես։ Հստակ հայտարարում եմ՝ Հայ դատի գրասենյակի հրապարակած նամակին ու բովանդակությանը բնավ ծանոթ չեմ, չեմ ճանաչում հեղինակին, իսկ իմ «մասնակցության» մասին իմացել եմ ANCA-ից։ Այս մասին հայտարարություն է տարածել է պատմաբան Նժդեհ Հովսեփյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայ դատի ամերիկյան կոմիտեն (ANCA) ինչ-որ հայտարարություն է տարածել, թե իր դեմ ադրբեջանական արշավ է իրականացվում, որին ներգրավված են նաև հայեր։ ANCA-ն հրապարակել է ինչ-որ նամակ, և նվաստիս անունն էլ է տեղ գտել այդ «արշավողների» ցուցակում։
Շատ հստակ հայտնում եմ՝ ինձ հետ նշված հարցով որևէ մեկը չի կապվել, որևէ խոսակցություն այդ թեմայով չեմ ունեցել, բացարձակապես ծանոթ չեմ ոչ տվյալ նամակին, ոչ հեղինակին, ոչ թեմատիկային և միայն այսօր՝ ANCA-ի հայտարարությունից եմ իմացել այս թեմայի ու դրան իմ «մասնակցության» մասին։ Իրեն լուրջ կազմակերպություն համարող ANCA-ն գտնվել է գերանպատասխանատու, որ առանց կոմունիկացնելու և ճշտելու, պիտակավորել է մարդկանց, այս դեպքում՝ կոնկրետ ինձ։ Չգիտեմ՝ այս կազմակերպությունն ի՞նքն է ապատեղեկատվության աղբյուրը, թե՞ զոհը, սակայն այս վարկաբերկման ակցիան անպատիվ է՝ ցածր սոցիալական պատասխանատվության առհավատչյա։ Այդ լուրը տարածող բոլոր անձանց և ԶԼՄ-ներին հորդորում եմ զերծ մնալ այդ կեղծիքից և զրպարտությունից։
Հ.Գ. Այս կյանքում ANCA-ի անուն իմ զրույցներում հայտնվել է 2 անգամ։ Մեկը 2019թ., երբ Ֆլետչերում ուսանելիս այցելել ենք այդ կազմակերպության գրասենյակ, երկրորդը 2023թ., երբ ԱՄՆ աշխատանքային այցի ժամանակ մտածում էինք իրենց հետ նույնպես հանդիպելու մասին։ Այսքանը, մնացածը՝ ցնորամտություն է»։



