«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է:
Բայց առանցքայինն ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Իշխան Սաղաթելյանի հետկանչն է: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի լիազորությունները դադարեցնելու որոշումը եւս ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



