
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերող նիստը, որի ժամանակ ԼՀԿ-ն պետք է հայցից հրաժարվեր, եւ հունիսի 20-ին վճիռը պետք է հրապարակվեր: Ինչից` 3․5 տարվա ապօրինի արգելանքից հետո Վանաձորի ավագանին կարող էր անդրանիկ նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով:
Սակայն դատական վերջնական ակտ կայացնելուց 2 օր առաջ Փաշինյանի կողմից քաղաքապետի պաշտոնին նշանակված Արկադի Փելեշյանի՝ Ակայի ուժը (ՀԱՍԿ-ը) նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 180 հազար դրամի դատական ծախսերի փոխհատուցման պահանջով, որպես փաստաբանի ողջամիտ վարձատրություն։ Այսինքն՝ ստեղծվում է հերթական կեղծ հիմքը, որ այս ապօրինի դատը նորից ձգձգեն, եւ ավագանու նիստ կրկին չգումարվի։