«Հրապարակ». ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փ...

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել ու որոշել, թե ով պետք է դառնա ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ներկայացվել է 2 թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։ ՔՊ մեծամասնության ձայները ստացել է Արմեն Խաչատրյանը, ուստի առաջիկայում հենց նրա թեկնածությունը կներկայացնեն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ դա ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի պաշտոնն է, որտեղ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով շարունակաբար մերժում էին նրան։ Ի վերջո, իշխանությունն ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ արեց, որ հնարավորություն ունենա հերթական մերժումից հետո իրենց թեկնածուին առաջադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում