«Հրապարակ» թերթը գրում է․
«Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին», Վարչական, Քաղաքացիական դատավարության, Քրեական դատավարության օրենսգրքերում։ Դրանով ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ընթացակարգային կանոններ կսահմանվեն, այդ թվում`«դատավորի կողմից խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն ներկայացնելու հնարավորության, խորհրդատվական կարծիք ստանալու խնդրանքին ներկայացվող պահանջների, փոխգործակցությունն ապահովող անձի և նրա գործառույթների վերաբերյալ կարգավորումներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



