«Հրապարակ». Մաքսայինի մոտ 10 աշխատակից է ազատ...

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսային տերմինալների 54 աշխատակիցները, որոնք բողոք-նամակ էին հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողություն խնդրել «Հրապարակին» տված հարցազրույցում ասածների համար, իսկ նա ասել էր, թե իրենք 5-10 հազար դրամով «շնորհակալություններ» են ընդունում, նամակի պատասխանը չեն ստացել։

Նա նշեց, որ իր հետ միասին ազատման դիմում են գրել ու համակարգից դուրս եկել ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Բաբայանը ու եւս մոտ տասը հոգի։ Իրենց հեռանալն ու Շուշանիկի հեռացումը փոխկապակցվա՞ծ էին։ «Չեմ կարող ասել, չգիտեմ։ Ես դիմումս գրել եմ, ուզում եմ իմ ներվերի հաշվին հանգիստ, խախանդ ապրել, որովհետեւ չեն գնահատում, չի կարելի էդպես։ Էդքան բան»,- նեղսրտած ասաց նախկին պաշտոնյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։