«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանիում ճգնաժամ առաջացրած իշխանությունները մտադրություն ունեն այդ ճգնաժամը լուծել արտահերթ ընտրություններով։ Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ համայնքի ղեկավարի ԺՊ է նշանակվել Արկադի Փելեշյանը՝ Ական, իսկ ավագանու երկու խմբակցությունները՝ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Ասլանյան դաշինք»-ն ու «Հայրենիք» կուսակցությունը, բոյկոտում են ավագանու նիստերը, ու քվորում չի ապահովվում, ինչի հետեւանքվ հնարավոր չի լինում հաստատել համայնքի բյուջեն, ինչպես նաեւ մի շարք սուբվենցիոն ծրագրերի հայտերը։
Իշխանությունը, ըստ էության, չեղարկել է ընտրությունների արդյունքները Վանաձորում եւ ապօրինաբար իշխանություն ձեւավորել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



